ԳՐՔԻ ՓԱՌԱՏՈՆ

 Դեկտեմբերի 12-ին Մարտունու N2 հիմնական դպրոցում տոն էր` գրքի փառատոն: Միջոցառման գեղարվեստական մասում աշակերտները ներկայացրին գրքի կարևորությունը մեր կյանքում, փառաբանեցին այն, իսկ երկրորդ մասում դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանները մրցութային կարգով ներկայացան գիրքը գովերգող պաստառներով և պայքարեցին լավագույն անվանակարգերում հաղթելու համար: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի գրադարանավար Ա. Շահումյանը:  Իրենց աջակցությունն էին ցուցաբերել նաև դպրոցի<<Ասմունքի խմբակ>>-ի սաները` ղեկավար Ռ. Սամվելյանի գլխավորությամբ:

Համակարգչային դաս

6-րդ դասարանում հերթական մայրենիի ժամը անցկացվեց համակարգչային սենյակում: Դասը վարում էր հայոց լեզվի ուսուցչուհի Վիոլետ Գրիգորյանը, երեխաները ուսումնասիրեցին <<դարձվածքներ>> թեման` բոլոր տեսանկյուններից:

Ասմունքի 11-րդ մանկապատանեկան մրցույթ-փառատոնը դպրոցում

 Դպրոցում անցկացվեց ասմունքի 11-րդ հանրապետական փառատոնի մարզային փուլը: Փառատոնն այս տարի նվիրված էր հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային ազատագրական պայքարին և կրում էր «Արցախյան ազատամարտ-30» խորագիրը : 11-14 տարիքային խմբում 3-րդ տեղը գրավեց Մարտունու N2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Խաչատրյանը և իրավունք ստացավ մասնակցելու հանրապետական փուլին:

«Ա» տառի շնորհանդես դպրոցում

        Մարտունու N2 հիմնական  դպրոցի առաջին դասարանցիները  հանդիսավորությամբ նշեցին «Ա» հնչյուն-տառի ծնունդը, որով ամփոփվեց նախաայբբենական շրջանը, և սկսվեց տառաճանաչությունը։ «Ա» տառի ուսուցման բաց դասերը անցկացրեցին դասվարներ` Արփինե Կարապետյանը, Գոհար Մկրտչյանը, Շուշան Մխիթարյանը և Թինա Ալավերդյանը:

Բնագիտությունը 21-րդ դարում

   Հոկտեմբերի 1-ին Սլավոնական համալսարանում տեղի ունեցավ <<Բնագիտությունը 21-րդ դարում>> 5-րդ գիտաժողովը, որի ընթացքում զեկույցներով հանդես եկան Մարտունու  N2  հիմնական դպրոցի ուսմասվար, քիմիա առարկայի ուսուցչուհի Երանուհի Հունանյանը և աշխարհագրություն առարկայի  ուսուցչուհի Գոհար Քոչարյանը:

Դասղեկի ժամը գրադարանում

Հոկտեմբերի 9-ին  5-րդ դասարանի աշակերտները` դասղեկ Գոհար Քոչարյանի գլխավորությամբ, իրենց դասղեկի ժամը անցկացրեցին դպրոցի գրադարանում, որտեղ մեծ ոգևորությամբ վերանորոգեցին գրադարանում առկա վնասված և հնամաշ գրքերը:

Բասկետբոլի բաց առաջնություն դպրոցում

 Սեպտեմբերի 29-ին  դպրոցում անցկացվեց բասկետբոլի Մարտունու տարածաշրջանի բաց առաջնություն` նվիրված սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Վահան Ասատրյանի հիշատակին: Մրցաշարը կազմակերպել էր ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վարդան Դավթյանը: Աղջիկների մրցապայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց  Մարտունու N2 հիմնական դպրոցը, իսկ 2-րդ  հորիզոնականը` Մարտունու ավագ դպրոցը: